Թրամփը բռնել է պատերազմի ուղին. Ահմադինեժադ
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կողմից Սիրիային հասցված հրթիռային հարվածը նշանակում է, որ Վաշինգտոնը «դուրս է եկել պատերազմի ուղու վրա»: Նման կարծիք հայտնել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Euronews-ին տված հարցազրույցում:
«Կարծում եմ՝ պարոն Թրամփը դուրս է եկել պատերազմի ուղու վրա, չնայած այն խոստումներին, որոնք տվել է իր ժողովրդին: Ես նախկինում ևս ասել եմ, հիմա էլ կկրնեմ. այդ պատերազմը կհանգեցնի նրան, որ ԱՄՆ-ն կկորցնի լիդերությունն աշխարհում»,-նշել է նա:
Ահմադինեժադի խոսքով՝ Սիրիայում ճգնաժամի լուծումը պետք է հիմնվի բացառապես ոչ ռազմական մեթոդների, սիրիացի ժողովրդի շահերը հարգելու վրա:
«Իրան, ԱՄՆ, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Թուրքիա, մենք բոլորս պետք է միավորենք ջանքերը՝ Սիրիայում անվտանգություն, երկխոսություն, խաղաղություն սահմանելու համար»,- ասել է Իրանի նախագահի թեկնածու Ահմադինեժադը։