8.04.2026
Խոսում են ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, գոնե պատկերացնո՞ւմ են` դա ինչ է նշանակում. Ծառուկյան
prev Նախորդ նորություն

Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը

Այսօր առավոտվանից լուրեր են ստացվում նախկին պաշտոնյաների ձերբակալությունների մասին:


Ըստ մամուլի՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին:


Քիչ առաջ VERELQ-ը հայտնել էր Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանի և մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության մասին։


Նշվում է, որ Արտեմ Ասատրյանը ձերբակալվել է նույն գործի շրջանակներում, ինչ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը։ 

Հայաստանը ողջունում է Իրանի ու ԱՄՆ-ի որոշումը. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
06.04.2026
Երևանն ավարտում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստումը