8.04.2026
Նախատեսվում է ներդրումների մասին նոր օրենք ընդունել
prev Նախորդ նորություն

Բերման է ենթարկվել ՀՀԿ–ական Արման Սահակյանը և այլ նախկին պաշտոնյաներ

Այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին և մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։ Հակակոռուպցիոն կոմիտեից News.am–ին հաստատեցին յս տեղեկությունները։


«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- նշեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։


Նշենք, որ այսօր՝ ապրիլի 8-ին, Արման Սահակյանի հոր՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի ծննդյան օրն է։

Խոսում են ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, գոնե պատկերացնո՞ւմ են` դա ինչ է նշանակում. Ծառուկյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
06.04.2026
Երևանն ավարտում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստումը