1.04.2026
Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց
prev Նախորդ նորություն

ԱՍՀՆ. Մեկնարկել է ապրիլ ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարումը՝ բարձրացված չափերով

ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ մեկնարկել է ապրիլ ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը:

«Կենսաթոշակները և նպաստները կփոխանցվեն այսօր` ապրիլի 1-ին, արդեն իսկ բարձրացված չափերով` բացառապես անկանխիկ եղանակով:

Միաժամանակ հայտնում ենք, որ մինչև ապրիլի 1-ը հենաշարժական և այլ խնդիրներ ունեցող քաղաքացիների մեծ մասի դեպքում բանկային քարտերի առաքումներն արդեն իսկ իրականացված են: Այդուհանդերձ կան քաղաքացիներ, որոնց հետ որևէ ձևով հնարավոր չի եղել կապ հաստատել` բանկային քարտը առաքելու համար:

Այն քաղաքացիները, որոնք դեռևս չեն ստացել իրենց բանկային քարտերը, կարող են զանգահարել 114 զանգերի կենտրոն կամ իրենց տվյալները ուղարկել [email protected] էլ. հասցեին` նշելով հետադարձ կապի միջոցը:

Իրենց բանկային քարտերը դեռևս չստացած կենսաթոշակառուների և նպաստառուների քարտերի առաքումը կիրականացվի առաջիկա օրերի ընթացքում»,- նշված է հաղորդագրության մեջ:


 

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը
Հաջորդ նորություն next