1.04.2026
Առաջիկա օրերին Հայաստանում կտաքանա, սակայն սպասվում են տեղումներ
prev Նախորդ նորություն

Փաշինյանին հրավիրել են մայիսի վերջին Մոսկվայում կայանալիք հեծանվավազքին

Cyclingrace հեծանվավազքի կազմակերպիչները ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ ուրախ կլինեն հրավիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Садовое кольцо» հեծանվավազքին, որը տեղի կունենա Մոսկվայում մայիսի վերջին։


«Մենք մեծ սիրով կհրավիրեինք վարչապետին մայիսի վերջին վերադառնալ Մոսկվա և մասնակցել մեր գլխավոր միջոցառմանը՝ «Садовое кольцо» հեծանվավազքին, որը միջազգային կարգավիճակ ունի», - նշել են կազմակերպիչները։


Ընկերությունում նշել են, որ մրցավազքին մասնակցելու համար Մոսկվա կժամանեն բազմաթիվ հեծանվորդներ արտասահմանից։ Մրցավազքը երկար և հարուստ պատմություն ունի. այն չի չեղարկվել նույնիսկ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։


Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 1-ին բանակցություններ կվարի Փաշինյանի հետ, ով աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։


 

Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց
Հաջորդ նորություն next