24.11.2024
Կաթողիկոսը հաստատել է. ՀՀ, ՌԴ և Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդները կհանդիպեն
prev Նախորդ նորություն

Երգչուհի Շերը կոչ է արել Մեծ Բրիտանիային ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

Հայազգի երգչուհի և դերասանուհի Շերը (Շերիլին Սարգսյանը) կոչ է արել պաշտոնական Լոնդոնին ճանաչել 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը: Այս մասին նա հայտարարել է բրիտանական Press Association-ին տված հարցազրույցում՝ Լոս Անջելեսու իսպանա-ամերիկյան «Խոստում» (The Promise, 2016), ֆիլմի պրեմիերայից հետո, որը նվիրված է այդ ողբերգական իրադարձություններին:  


ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Շերը կարծիք է հայտնել, որ թե՛ Վաշինգտոնում, թե՛ Լոնդոնում իշխանությունները հայ ազգաբնակչության սպանությունները Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին չեն դասակարգում իբրև ցեղասպանությունը միայն «հոգու բարության» պատճառով: Բայց միևնույն ժամանակ ստանալ Հայաստանից դրա դիմաց ինչ-որ բան այդ երկրները չեն կարող.  


«Մենք փոքր ենք. Հայաստանը դեպի ծով ելք չունի, չունի նավթ և մենք չունենք ինչ-որ բան տալու»,- ասել է նա:


Հարցին՝ սպասում է, արդյոք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը, Շերը բացասական պատասխան է տվել՝ ոչ:


Աղբյուրը հիշեցնում է, որ նախկինում էլ երգչուհին բազմաթիվ անգամներ այս ցավոտ թեմայի շուրջ հանդես է եկել հայտարարություններով: Այդպես, 2014 թվականին նա համեմատել է Հայոց Ցեղասպանությունը Հյուսիսային Ամերիկայում հնդկացիների ոչնչացման հետ.


«Ցեղասպանությունը փաստ է, թեև թուրքերը դա հերքում են: Բայց դա տեղի է ունեցել.  այնպես, ինչպես մենք սպանել են արմատական հնդկացիներին, թուրքերը սպանել են հայերին»,- ասել է նա:


Իսկ 2015 թվականին Շերը կոչ արեց պաշտոնական Անկարային օբյեկտիվ գնահատական տալ կատարվածին: