24.11.2024
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
prev Նախորդ նորություն

ՀՀԿ-ն Տեր-Պետրոսյանին հրավիրում է դասավանդելու իր քաղաքական դպրոցում

Հանրապետականը կուսակցությունը (ՀՀԿ) Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հրավիրում է դասավանդելու ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։


Նա նշեց, որ առաջիկայում պաշտոնական հրավեր կուղարկեն առաջին նախագահին։ «Պատրաստ ենք հրավիրել Լեւոն Տեր-Պետրոսյանին քաղաքական դպրոցում դասավանդել: Պատիվ կհամարենք, եթե առաջին նախագահը համաձայնի դասավանդել դպրոցում երկու պատճառով: Հասկանալի է, որ առաջին նախագահի այցելությունը պատվաբեր է ուսումնական հաստատությունների համար»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ պաշտոնական հրավեր Տեր-Պետրոսյանին դեռ չեն ուղարկել, բայց կուղարկենք:


Արմեն Աշոտյանի խոսքով, երկու պատճառ կա առաջին նախագահին ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում դասավանդման հրավեր անելու համար: Առաջինը՝ արեւմտյան բազմաթիվ երկրներում նախկին պաշտոնյաներն իրենց գիտելիքները փոխանցում են երիտասարդներին: «Երկրորդ պատճառը եվրոպական է եւ ցիվիլ, կա համալսարանական ազատություն կոչվածը, որը նշանակում է՝ չսահմանափակել կրթության բովանդակությունը, չզբաղվել գրաքննությամբ, ուստի անգամ այնպիսի հայացքներ ունեցողներ, որոնք կտարբերվեն մեր քաղաքական պլատֆորմից, մեկ է մենք ուրախ կլինենք, որ այստեղ դասավանդեն»,- ասաց Արմեն Աշոտյանը:


Հիշեցնենք, մոտ մեկ տարի առաջ Հանրապետական կուսակցությունը հայտարարեց նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոց հիմնադրելու մասին։