20.04.2025
ՀՀԿ-ն Տեր-Պետրոսյանին հրավիրում է դասավանդելու իր քաղաքական դպրոցում
prev Նախորդ նորություն

Նախարար. ՀՀ-ում այս տարի 850 մլն դոլարին համարժեք ներդրում կկատարվի

Հայաստանում այս տարի նախատեսվում է 850 մլն դոլարին համարժեք ներդրում կատարել: Դրանց ֆինանսական աղբյուրներն ու իրականացնողերը հստակ են, իսկ ներդրումներն արդեն իրականացվում են: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:


Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ կառավարության կողմից հավաքագրվել և վերլուծվել են այն ներդրումային ծրագրերը, որոնք ստացվել են մարզեր այցերի արդյունքում, մասնավոր հատվածից և ճյուղային նախարարություններից։ Արդյունքում հավաքագրվել է 341 ներդրումային ծրագիր շուրջ 3,2 մլրդ դոլար ընդհանուր արժեքով, որոնք ֆինանսավորվելու են տարբեր աղբյուրներից՝ ՀՀ պետական բյուջեից, համայնքային բյուջեից և մասնավոր հատվածից:


Կարայանի խոսքով՝ 3,2 մլրդ դոլար ընդհանուր արժեքով ներդրումային ծրագիրը մի քանի տարվա ծրագիր է, բայց կարևոր է, որ գործընթացն արդեն իսկ մեկնարկել է: Հիմնական ներդրումները, նրա խոսքով, կիրականացվեն էներգետիկայի, հանքարդյունաբերության, թեթև արդյունաբերության, դեղագործության և սննդի վերամշակման ոլորտներում:


«Ստեղծվել է Հայաստանի ներդրողների ակումբ. գործադիրը հավանություն տվեց այդ հուշագրին, որը կստորագրվի ակումբի և ՀՀ կառավարության միջև: Կառավարության կողմից առաջնահերթ համարվող ծրագրերում 300 մլն դոլարի չափով ներդրումներ կկատարվեն: Դրանք հիմնականում էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներն են: Ներդրողների թվում կան ինչպես հայազգի, հայաստանցի, այնպես էլ այլ ազգերի ներկայացուցիչներ»,- տեղեկացրեց Սուրեն Կարայանը:

Բլոգեր Լապշինը սրտի խնդիրներով տեղափոխվել է մեկուսարանի հիվանդասենյակ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար