13.02.2026
Այս պահին խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը
prev Նախորդ նորություն

Ովքե՞ր են «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար կազմում

«Հրապարակ» օրաթերթը գրում է.


Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, եւ հայտարարվեց նաեւ վարչապետի թեկնածուի անունը։ Մենք գրել էինք, որ գործարար Սամվել Կարապետյանն իրավունք չունի նախընտրական ցուցակում տեղ զբաղեցնել, բայց թիմը որոշել է նրան հայտարարել դե ֆակտո առաջնորդ, իսկ ընտրություններից անմիջապես հետո՝ հենց խորհրդարանում փոխել օրենքի այն կետը, որը սահմանում է, որ ՀՀ վարչապետ կարող է լինել 4 տարի բացառապես Հայաստանում ապրած եւ միայն ՀՀ քաղաքացի հանդիսացած անձը։


Մենք տեղեկացանք նաեւ, որ կուսակցությունը կառավարող մարմին է ձեւավորել՝ քաղաքական խորհուրդ, որում ընդգրկված են Սամվել եւ Նարեկ Կարապետյանները, ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը, սահմանադրագետ Գոհար Մելոյանն ու փաստաբան Արամ Վարդեւանյանը։


 

ՔԿ-ն՝ Արմեն Չարչյանի աշխատասենյակը խուզարկելու մասին
Հաջորդ նորություն next
 ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը
12.02.2026
ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը