29.01.2026
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին
prev Նախորդ նորություն

Երևանում անձեռոցիկի արտադրամասում խոշոր հրդեհ է բռնկվել

Հունվարի 29-ին՝ ժամը 14։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում հրդեհ է բռնկվել։


ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։