29.01.2026
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ
prev Նախորդ նորություն

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ ազգայնացնել ՀԷՑ-ը գնահատումից հետո. Փաշինյան

Լուսանկարը` sputnik
Լուսանկարը` sputnik

ՀՀ կառավարությունը մեկնարկել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության շուկայական արժեքի գնահատման գործընթացը՝ այն ամբողջությամբ ազգայնացնելու նպատակով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետբյուջեի համար հասանելի գնի պարագայում ընկերությունը կդառնա պետական սեփականություն և կհանձնվի միջազգային հեղինակավոր օպերատորների հավատարմագրային կառավարմանը։


Հունվարի 29-ի ճեպազրույցի ժամանակ վարչապետը պարզաբանեց, որ ներկայումս դիտարկվում է էներգետիկ համակարգի վերափոխման երկու հիմնական սցենար։ Առաջին տարբերակը ենթադրում է լիակատար պետական սեփականություն՝ պրոֆեսիոնալ կառավարիչների ներգրավմամբ, իսկ երկրորդը՝ բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի փոխանցում միջազգային առաջատար ընկերություններից մեկին։


Գործադիրն արդեն սկսել է իրազեկման գործընթացը էներգետիկ ոլորտի համաշխարհային «թոփ» ընկերությունների շրջանում՝ ակնկալելով ապահովել կառավարման բարձր որակ և արդիական տեխնոլոգիաների ներհոսք։ Փաշինյանի խոսքով՝ «դե ֆակտո» ՀԷՑ-ն արդեն պատկանում է Հայաստանին, ինչը թույլ է տալիս կառավարությանը չշտապել և սպասել ֆինանսական գնահատման վերջնական արդյունքներին։


ՀԷՑ-ի ազգայնացման գործընթացը հաջորդեց 2025 թվականի ամռանը իշխանությունների և ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի միջև հարաբերությունների կտրուկ լարմանը, որի արդյունքում նոյեմբերին դադարեցվեց «Տաշիր Կապիտալի» լիցենզիան։ Այս պահին ընկերությունը գործում է ժամանակավոր կառավարիչ, որը Ռոմանոս Պետրոսյանն է։