29.01.2026
Գործարարների իրավունքների պաշտպանության  նոր ու արդյունավետ կառուցակարգ
prev Նախորդ նորություն

50 երկրների առաջնորդներ՝ Երևանում. մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխվել է

Լուսանկարը` how2b.am
Լուսանկարը` how2b.am

Հայաստանի կառավարությունը մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել է ապրիլի 18՝ շաբաթ օրը։ Այս որոշումը պայմանավորված է Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովի հյուրընկալմամբ և մայրաքաղաքի տրանսպորտային հոսքերը պատշաճ կառավարելու անհրաժեշտությամբ։


Միջոցառումն իր մասշտաբներով աննախադեպ է Հայաստանի համար. ակնկալվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակությունների ժամանում՝ երկրների և միջազգային կառույցների ղեկավարների մակարդակով։ Հաշվի առնելով պատվիրակությունների քանակն ու անվտանգային պահանջները՝ աշխատանքային օրվա փոփոխությունը նպատակ ունի թեթևացնել քաղաքային երթևեկությունը և խուսափել հնարավոր խցանումներից:


Գագաթնաժողովի կազմակերպման համար արդեն իսկ կնքվել է շուրջ 1 միլիարդ 656 միլիոն դրամի պայմանագիր։ Ծախսերի մի մասը՝ մոտ 656 միլիոն դրամը, կհատկացվի ՀՀ կառավարության 2026 թվականի պահուստային ֆոնդից՝ ապահովելով միջազգային այս կարևորագույն հարթակի բարձր մակարդակով անցկացումը։