28.01.2026
Զինվորը ոչ թե մահ սիրող է, այլ՝ կյանքի պահապան. Տեր Հեթում
prev Նախորդ նորություն

Քննարկվել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և Ադրբեջանի Հանրապետության դեսպան Նասիմի Աղաևը, հունվարի 27-ին Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմին Լաշեթի հրավերով, մասնակցեցին «Հարավային Կովկասում շրջադարձային ժամանակներ․ Պատմական խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև, Գերմանիայի դերը և Եվրոպայի նոր արևելյան կապը» խորագրով քննարկմանը։


ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Գերմանիայի կառավարությանը և անձամբ ԱԳ դաշնային նախարար Յոհան Վադեփուլին, որը նախկինում եղել է Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի նախագահ, նախորդող ժամանակահատվածում ցուցաբերած կառուցողական աշխատանքի և աջակցության համար։


Միջոցառմանը ներկա էին տասնյակ փորձագետներ, պատգամավորներ, և լրատվամիջոցներ։


Այն կազմակերպվել էր Մյունխենի Մաքսիմիլիանս համալսարանի և Աախենի համալսարանի «Միջազգային համագործակցության, տեխնոլոգիական դիվանագիտության և հաղորդակցության ինստիտուտի» կողմից։