15.12.2025
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

Կենսաթոշակային տարիքը չի բարձրանա. նախարարը հերքել է լուրերը

Լուսանկարը` spot
Լուսանկարը` spot

Հայաստանի կառավարությունը կենսաթոշակային տարիքի շեմը բարձրացնելու օրակարգ չունի, իսկ հակառակի մասին պնդումները նպատակաուղղված ապատեղեկատվություն են՝ հանրությանը մոլորեցնելու համար։ Այս մասին վստահեցրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ արձագանքելով վերջին օրերին շրջանառվող խոսակցություններին։


Facebook-յան եթերի ձևաչափով նախարարը տարածվող լուրերը գնահատել է որպես հասարակության մեջ վախ և տագնապ սերմանելուն ուղղված «հիբրիդային գրոհների» բաղադրիչ։ Թորոսյանը հստակեցրել է, որ Ազգային ժողովում վարչապետի՝ ավելի վաղ արած արտահայտությունը 63 կամ 65 տարեկանում աշխատունակության վերաբերյալ թյուրիմացաբար է մեկնաբանվել որոշ շրջանակների կողմից։


Ըստ նախարարի՝ կառավարության ղեկավարի խոսքը վերաբերում էր ոչ թե պարտադիր կենսաթոշակային տարիքի փոփոխությանը, այլ ժամանակակից գիտության ու բժշկության ընձեռած հնարավորություններին, որոնք թույլ են տալիս ավագ սերնդին պահպանել առողջությունն ու, սեփական ցանկության դեպքում, շարունակել ակտիվ գործունեությունը։


Նա փաստել է, որ այսօր էլ տասնյակ հազարավոր քաղաքացիներ երջանիկ շարունակում են աշխատել Հայաստանում սահմանված 63 տարեկանի շեմը բոլորելուց հետո։

Լուսանկարը` hetq.am
Հաջորդ նորություն next