15.12.2025
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած զինծառայողի ողբերգական մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում էական տեղաշարժ կա. Քննչական կոմիտեն հայտնում է, որ մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, և նա արդեն կալանավորված է։


Մեղադրյալին վերագրվում է Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքը:


Ավելի վաղ քննչական մարմինը հայտնել էր նախնական վարկածի մասին, ըստ որի՝ զինվորը մահացու վիրավորում էր ստացել իրեն ամրակցված զենքից գլխի շրջանում արձակված կրակոցի հետևանքով։


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողների հետ զրույցում հստակեցրել է, որ մահացած զինծառայողը ծառայությունն իրականացնում էր Զինված ուժերի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում։