26.11.2024
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 564.195 է
prev Նախորդ նորություն

ՄԱԿ քարտուղարությունը կոչ է արել վերսկսել բանակցությունները Ղարաբաղի շուրջ

ՄԱԿ քարտուղարությունը կոչ է արել վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարխան Խակը:


ԱՊԱ-ի փոխանցմամբ, նա նշել է, որ քարտուղարությունում ի գիտություն են ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունները և լիովին սատարում են Բաքվին և Երևանին ուղղված հորդորները՝ զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են վնասել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունները: 


«Մենք ողջունում ենք լարվածությունը նվազեցնելուն միտված բոլոր ջանքերը և հորդորում ենք կողմերին ցուցաբերել անհրաժեշտ քաղաքական կամք, որպեսզի վերսկսվեն առարկայական բանակցությունները, որոնք կտանեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- նշել է Խակը