ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 564.195 է

209

Քվեարկության նախորդ օրը ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 564.195, որից ըստ գտնվելու վայրի ընտրողների և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը 28.277 է։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:


Հաշվառում չունեցող ընտրողների թիվը ` 915, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝ 197, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվը՝ 2001:


Նշենք, որ թիվը հրապարակվում է ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...