25.09.2025
Հայաստան-Շվեյցարիա ակտիվ քաղաքական երկխոսություն
prev Նախորդ նորություն

Աննա Վարդապետյանը ընդունել է Իրանի արդարադատության նախարարին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի գլխավորած պատվիրակությանը:


Պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:


Աննա Վարդապետյանը ողջունել է ԻԻՀ արդարադատության նախարարին ու պատվիրակության ներկայացուցիչներին ՀՀ գլխավոր դատախազությունում և կարևորել երկու երկրների ոլորտային կառույցների միջև համագործակցության զարգացումը:


Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմին շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հանդիպման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու պատրաստակամության համար:


Իրանի նախարարը բարձր է գնահատել ՀՀ գլխավոր դատախազի ջանքերը՝ ուղղված Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին և այս համատեքստում անդրադարձել է հետախուզվողների հանձնման, իրավական օգնության ապահովմանը վերաբերող մի շարք հարցերի:

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next