25.09.2025
«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է քննարկումների մեկնարկ
prev Նախորդ նորություն

Հայաստան-Շվեյցարիա ակտիվ քաղաքական երկխոսություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ։


Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:


Զրուցակիցներն, անդրադառնալով Հայաստանի և Շվեյցարիայի միջև ակտիվ քաղաքական երկխոսությանն, ընդգծել են, որ այն ամուր հիմք է ստեղծում տարբեր հարթակներում փոխգործակցության համար, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության շրջանակներում։


Տարածաշրջանային զարգացումների համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի և հիմնարար սկզբունքների հիման վրա հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը։


Արարատ Միրզոյանը և Իգնասիո Կասիսն անդրադարձ են կատարել հումանիտար բնույթի հարցերի։


 

Աննա Վարդապետյանը ընդունել է Իրանի արդարադատության նախարարին
Հաջորդ նորություն next