26.11.2024
Սարգսյան. Հայկական բանակը մի շարք առավելություններ ունի Ադրբեջանի ԶՈՒ նկատմամբ
prev Նախորդ նորություն

Զախարովա. ՌԴ ԱԳՆ-ն գնահատական կտա ղարաբաղյան հաամարտության կարգավորմանը

ՌԴ ԱԳՆ-ն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ, որում գնահատական կտա ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` ապրիլյան էսկալացիայի տարելիցի կապակցությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախառովան:  


«Ես կներկայացնեմ մեր ընդարձակ դիրքորոշումը կարգավորման գործընթացի վերաբերյալ, կպատրաստեմ համապատասխան նյութ, որը կտեղադրվի մեր կայքում կամ կներկայացվի հաջորդ ճեպազրույցի ժամանակ մեր գնահատականներով», - ասաց նա:


Ինչ վերաբերում է հարցին` նախատեսվա՞ծ է առաջիկայում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպում Մոսկվայում, Զախարովան նշել է, որ նման տեղեկատվություն ինքը չունի.  


«Եթե նման տեղեկատվություն լինի, ապա ես այն կներկայացնեմ: Բայց այս փուլում նման հանդիպում մեզ մոտ որևէ կերպ նախանշված չէ»,- ընդգծեց Զախարովան:


Հիշեցնենք, ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնակատար Ռիչարդ Հոգլանդը հայտարարել էր, որ հնարավոր է մոտ ժամանակներս Մոսկվայում հանդիպեն Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը: