9.09.2025
Оգոստոսին 12-ամսյա գնաճը կազմել է 3.6%
prev Նախորդ նորություն

ՀՀ գլխավոր դատախազն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի անդամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Սինգապուրի Հանրապետությունում սեպտեմբերի 9-ին կայացած Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գլխավոր ժողովում, ընտրվել է ԴՄԱ գործադիր կոմիտեի անդամ:


Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից, ընդգծելով, որ Գործադիր կոմիտեն ԴՄԱ-ի ղեկավար և վարչական մարմինն է: Այն կազմված է նախագահից, փոխնախագահներից և 20 անդամներից:ՀՀ գլխավոր դատախազությունը ԴՄԱ-ին անդամակցում է 1999 թվականի հունվարի 1-ից, իսկ որպես Գործադիր կոմիտեի անդամ՝ առաջադրվել էր առաջին անգամ:Ասոցիացիան հիմնադրվել է 1995 թվականին և նպատակ ունի աջակցել դատախազներին ամբողջ աշխարհում՝ խթանելու իրավունքի գերակայությունը և ապահովելու մասնագիտական վարքագծի վերաբերյալ ԴՄԱ չափանիշների լիարժեք կիրառումը։


Դատախազների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին և Գլխավոր ժողովին մասնակցելու համար Սինգապուրի Հանրապետություն են ժամանել շուրջ 450 մասնակիցներ՝ աշխարհի 80 երկրներից:


 

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի թոշակը կլինի նրա վերջին աշխատավարձի մոտ 40%-ը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան