9.09.2025
Ֆոտո. mamul.am
prev Նախորդ նորություն

Оգոստոսին 12-ամսյա գնաճը կազմել է 3.6%

2025 թվականի օգոստոսին 12-ամսյա գնաճը կազմել է 3.6%: Այս մասին Ազգային ժողովի նիստում՝ ՀՀ Կենտրոնական բանկի գործունեության մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը:


Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա վերջին այն կանխատեսվում է 3% մակարդակի վրա։ «2025 թվականից սկսած՝ գնաճի նպատակային ցուցանիշը 4% +/- 1.5%-ից իջեցվել է մինչև 3% +/- 1%», - ասել է Գալստյանը։


Միաժամանակ, ինչպես նշել է Կենտրոնական բանկի նախագահը, Չինաստանում արդյունաբերական ապրանքների արտադրողների ինդեքսը շարունակում է նվազել։ Դրա շնորհիվ, ինչպես կարծում է Կենտրոնական բանկը, Հայաստան ներմուծվող ապրանքները կարող են որոշ չափով էժանանալ։ «Բացի այդ, իրական գնաճի նվազմանը նպաստում է նրա սպասումների նվազումը։ Սա պայմանավորված է նրա ընդհանուր կայունությամբ։ Հատկապես վերջին ամիսներին», - հավելել թ Կենտրոնական բանկի նախագահը։

ՀՀ գլխավոր դատախազն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի անդամ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան