27.04.2024
Դպրոցների կուսակցականացումը հանգեցնելու է կոլապսի. կրթության փորձագետ
prev Նախորդ նորություն

Գագիկ Ծառուկյան & Կարեն Կարապետյան. Հստակ հաշվարկ, թե՞ պոպուլիզմ

Վերջին օրերին Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչության առանցքում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից հայտարարվող ծրագրերը կյանքի կոչելու հնարավորությունը մերժելն ու հարցականի տակ առնելն է: Ինչպես Ծառուկյանն ինքն է հայտարարում ` իրեն մեղադրում են պոպուլիստական հայտարարություններ հնչեցնելու մեջ, սակայն իր թիմը կարող է հիմնավորել բոլոր կետերի իրատեսական լինելը հատ առ հատ:


Այդպես, «Ծառուկյան» դաշինքի 15 կետերից մեկը վերաբերում է աշխատավարձերի և թոշակների բարձրացմանը: Օրերս այս հարցի վերաբերյալ ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը, ընտրողների հետ հանդիպմանը, հայտարարել է հետևյալը.


«Կառավարությունը մտածում է բազային աշխատավարձի ու կենսաթոշակի բարձրացման մասին: 2017թ-ի համար չորս հայտանիշ ենք դրել` ախտորոշում, սանիտարիզացիա, պետական կառավարման համակարգի փոփոխություն և որոշումների կայացման համակարգի ստեղծում և կայունացման տարի` չնայած նրան, որ 2017թ.-ի պետական բյուջեում դրել ենք նաև տնտեսական աճ: Չեմ կարող ասել, որ տնտեսական աճի թիվն ինձ համար կարևոր չէ, սակայն շատ ավելի կարևոր է այդ չորս գործառույթների լուծումը, որովհետև դրանց լուծման պարագայում 2018թ.-ին ունենալու ենք հաստատակամ, կայուն, առողջ աճ»: Ըստ էության` աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ հարց հնչեցրած քաղաքացին այս պատասխանից ոչինչ չի հասկանա:


«Ծառուկյան» դաշինքը իր ծրագրում ոչ միայն նախանշել է այս նպատակը, այլև ուղղությունն է ցույց տալիս.


«2017 թվականի համար ունենք գրեթե 3 միլիարդ դոլար: Պետական կառավարման համակարգի պահպանման ծախսերը կազմում են 21 տոկոս, սա բացահայտը, իսկ ոչ բացահայտը՝ ևս 9 տոկոս: Այսինքն՝ գումարի 1/3-րդ մասը գնում է պետական կառավարման համակարգի պահպանմանը, ինչը նշանակում է, որ այստեղ պետք է ավելի զուսպ լինենք: Եվ եթե մենք 3 միլիարդ դոլարից գոնե 10 տոկոսը պահենք, այդ 300 միլիոն դոլարը կարող ենք ուղղել նվազագույն աշխատավարձի, թոշակների բարձրացմանը: Այսինքն` այս հարցը կարող ենք լուծել միայն պետական ապարատի ծախսերի կրճատմամբ», - VERELQ-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, դաշինքի պատգամավորի թեկնածու Վարդան Բոստանջյանը:


Նա մատնանշում է, որ բացի այս բացահայտ ծախսը, որ կարելի է հեշտությամբ կրճատել, գոյություն ունի նաև մենաշնորհների ու ստվերի դաշտ, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր պնդում են, որ Գագիկ Ծառուկյանի թիմը պոպուլիզմով է զբաղված, այս ամենը կա՛մ չեն տեսնում ու չեն հասկանում, կա՛մ միտումնավոր անտեսում են:


Հաջորդ կետը, որը վերջին իր հանդիպման ժամանակ անիրատեսական է անվանել Կարեն Կարապետյանը, և որը հատկապես շեշտադրում է Ծառուկյանը, առնչվում է գյուղատնտեսական վարկերի բարձր տոկոսադրույքներին: Վարչապետը իր վերջին հանդիպման ժամանակ այս կապակցությամբ հայտարարել է.


«Ճիշտ է՝ ոլորտում վարկերի տոկոսադրույքն այսօր նպաստավոր չէ վերարտադրման համար: Մեր կառավարման ընթացքում մենք 4 անգամ վերաֆինանսավորման տոկոսը նվազեցրել ենք, և այսօր շուկայում էժան տոկոսով փող է առաջացել, որը հետագայում էլի է էժանանալու: Անընդհատ հնչում է, որ կգանք, բանկի տոկոսները կնվազեցնենք: Տեսեք՝ այսօր տրվող վարկի 100 դրամից 91 դրամը մեր փողն է, որը ավանդով դրել ենք, 9 տոկոս փողն է դրսից բերված: Եվ ինչ գնով մեր փողն ավանդ ենք դնում, այդ գնից ելնելով՝ բանկն իր տոկոսն է դնում: Եթե մենք բանկի տոկոսները դիրեկտիվ, ադմինիստրատիվ իջեցնենք, չնայած նման բան չի լինում, մեր ժողովրդի ավանդների փողն ուրիշ տեղ է գնալու, և դրսից էլ փող չի գալու: Եթե մեր երկիր փող չմտավ, դառնալու ենք չորացված չիր, ավելի ենք չորանալու, որ վաղը գցենք ջրի մեջ, չի կարողանալու փափկել: Մենք չենք կարող բանկին՝ մասնավոր հիմնարկին, տոկոսի չափ պարտադրել, բայց մենք Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամով, «Հայաստանի ներդրողների ակումբ» հիմնադրամով շուկա ենք բերելու էժան փող: Էժան փողի առկայության պարագայում մրցակցությունը բերելու է նրան, որ բանկն ինչ ուզենա՝ չկարողանա անել», - նշել է ՀՀԿ:


Ըստ էության` նա ընդունում է, որ հայաստանյան բանկերն այսօր «ինչ ուզում անում են», ասել է թե` ինչ տոկոսով ուզում են, այդ տոկոսով էլ վարկեր տրամադրում են վարկառուներին: Մյուս կողմից, Կարապետյանը գնահատական չի տալիս այն երևույթին, որ վարկային տոկոսադրույքը, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում առկա բարդ իրավիճակին չհիմնավորված բարձր է: Փոխարենը երկարաժամկետ ծրագրերից է խոսում, որոնք նույն գյուղացիների համար այսօր էական չեն` մինչև դրանց կյանքի կոչելը իրենցից շատերн արդեեն գրավադրված ունեցվածքը կկորցնեն կամ երկրից հեռացած կլինեն: Մի խոսքով` փակուղի:


Այստեղ հարկ է նշել, որ գրեթե բոլոր տնտեսագետները, անկախ քաղաքական հայացքներից ու օրակարգից նշում են, որ 24-40 տոկոսով վարկերը ուղղակի թալան են այնպիսի երկրի բնակչության համար, որն առանց այդ էլ պետական աջակցություն գրեթե չի ստանում, գյուղացիներն էլ շատ չնչին արտոնություններից են օգտվում: Օրերս Արարատում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ներկաներից մի քանիսը հայտարարեցին, որ 40 տոկոսով են վարկ փակում: Այդ թիվը Գագիկ Ծառուկյանի զարմանքը հարուցեց. թվում է, թե 20-30 տոկոսը արդեն իսկ չհիմնավորվածության գագաթնակետն է, պարզվեց` ոչ, ավելի վատ էլ է լինում: Այսինքն, անգամ եթե վարկային տոկոսադրույքը 3-5 տոկոս դարձնելը գոնե սկզբնական շրջանում կարող է ֆանտաստիկայի ժանրից դիտվել, բայց լիովին խելքին մոտ է, եթե համակարգը փոփոխության ենթարկվի ու համապատասխան շղթա ձևավորվի:


VERELQ-ի հետ զրույցում տնտեսագետ Համլետ Թադևոսյանը նշեց, որ բանկերը ցանկության դեպքում ամեն տոկոսադրույք էլ կհիմնավորեն, բայց դա չի նշանակում, որ դրանք նվազեցնելու տեղ կամ հնարավորություն չունեն.


«Գյուղացիական վարկերի բարձր տոկոսադրույքները, կարծում եմ, պայմանավորված են ոլորտի ռիսկայնությամբ: Բայց սա իսկապես լուրջ խնդիր է, քանի որ նման բարձր տոկոսադրույքները չեն կարող բերել տնտեսության զարգացմանը, քանի որ մարդիկ ինչ աշխատում են, հավելյալ արժեք են ստեղծում ուղղում են վարկի տոկոսների մարմանը: Բայց դա էլ է հարցականի տակ` կարողանո՞ւմ են դա ստեղծել, թե ոչ»,- ասաց նա: Այսինքն, ստացվում է, որ մարդիկ աշխատում են միայն ու միայն բանկի համար որպեսզի փակեն այն վարկերը, որոնք վերցրել էին իրենց տնտեսությունը, ինչպես նաև երկրի տնտեսությունը զարգացնելու նպատակով:


Ըստ Թադևոսյանի` բանկերը հղում են կատարում ոլորտի ռիսկայնությանը, գումարների վերադարձը ռիսկային է, բայց, այնուամենայնիվ, վարկային տոկոսադրույքները Հայաստանում անխոս բարձր են: Մեր զրուցակիցը նշեց, որ տոկոսադրույքը իսկապես հնարավոր է իջեցնել, եթե փորձեն ոլորտի ռիսկայնությունը նվազեցնեն: Դիտարկմանը` գուցե պետության մասնակցությունն այդ դեպքում դեր խաղա, պետությունը որոշակիորեն երաշխավոր կանգնի նա համաձայնեց.


«Գյուղատնտեսության մեջ դա հնարավոր է: Ոլորտը հաճախակի է ֆորս-մաժորային իրավիճակում հայտնվում` կարկտահարություն, ցրտահարություն և այլն, ինչի հետևանքով մարդիկ չեն կարողանում իրենց պլանավորածի չափով բերք ստանալ և վարկերը մարել: Բայց սա էլ չի ապահովագրվում, քանի որ ապահովագրական ընկերություններն էլ այս դաշտը համարում են ռիսկային` համապատասխան պայմանների ու միջոցների բացակայության պատճառով: Բայց եթե դրանք լինեն, արդեն ապահովագրական ընկերություններն էլ կաշխատեն, բանկերի համար էլ, կարծում եմ, ռիսկայնությունը կնվազի ու տոկոսներն էլ կիջեցնեն: Այստեղ անելիքը պետությանն է, կառավարությանը` փորձել ամեն գնով իջեցնել ռիսկայնությունը, ինչը անմիջապես կանդրադառնա թե’ գյուղացիների կյանքի, թե’ տնտեսության զարգացման վրա: Մինչ այդ ամենը չարվի պետության կողմից տնտեսության զարգացման հեռանկար չի երևում»,- ասաց նա: Տնտեսագետը նշեց, որ որոշ քայլեր արվում են սուբսիդավորման ուղղությամբ, բայց դա բավարար չէ, ամբողջական մոտեցում է պետք.


«Այսօր շատ կարելի է լսել վարկային տոկոսադրույքների նվազեցնելու մասին, և ես համոզված եմ, որ դա հնարավոր է պետական աջակցության շնորհիվ: Բարձր տոկոսները հատկապես չհիմնավորված են այն դեպքում, երբ քաղաքացին վարկ ստանալու դիմաց իր գույքն է գրավադրում: Այսինքն, եթե նա գույքը գրավադրել է բանկում, ապա բանկը ռիսկայնության խնդիր այլևս չունի: Միակ ռիսկայնությունը այս դեպքում այդ գույքը, եթե վարկը չփակվի, վաճառելն է:Այո, բանկերը կարող են ունենալ այնպիսի խնդիր, ինչպիսին է այդ գույքը իրացնելը, բայց զարգացած երկրներում այս խնդիրը վաղուց լուծում է ստացել`կան կազմակերպություններ, որոնք բանկերից գնումեն այդ գույքը: Այլ կերպ ասած, պետք է մտածել շղթայի մեջ բոլոր օղակներում ռիսկայնության մակարդակները կոնկրետ սուբյեկտներից հանել, որ դաշտը կայունանա ու ինքնաբերաբար ցածր տոկոսները որևէ մեկի համար ֆանտաստիկայի ժանրից չեն դիտվի»,- հավելեց նա:



Պատրաստեց Լիա Խոջոյանը

Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online