20.04.2024
«Իգլա»-ն, Սամվել Բաբայանը և Արցախը. Ի՞նչ է կատարվում ԼՂ հակամարտության շուրջ
prev Նախորդ նորություն

Դպրոցների կուսակցականացումը հանգեցնելու է կոլապսի. կրթության փորձագետ

Վերջերս «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ի հրապարակած փաստերը ցույց են տալիս, որ հանրակրթության որորտի համակարգված քաղաքականցվածության եւ այն ընտրություներում որպես վարչական ռեսուրս կիրառելու մասին կասկածները իրողություն են: Սա ոչ միայն բացասական է ազդում ընտրական գործընթացների վրա, այլև հանրակրթական հաստատություններում կրթության որակի վրա:


«Մեր բացահայտած փաստերը չեն վկայում այն մասին, որ մենք գործ ունենք 114 դպրոցի վատ տնօրենների հետ, որոնք արջի ծառայություն մատուցողներ են: Ո՛չ, մենք գործ ունենք համակարգի հետ, որը բուրգ է»,- «Հոդված 3» ակումբում մարտի 27-ին տեղի ունեցած «Վարչական ռեսուրսի չարաշահո՞ւմ, թե՞ քարոզչություն. հանրակրթության քաղաքականացվածության խնդիրները» խորագրով քննարկմանը հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նրա խոսքով, այդ բուրգը կազմված է մի քանի բաղկացուցիչներից՝ կենտրոնական իշխանություն, տարածքային իշխանություն եւ դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ:


Օրեր առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ հրապարակեց 114 ձայնագրություններ դպրոցների եւ մանկապատրեզների տնօրենների հետ, որոնցում նրանք մանրամասն պատմել են ՀՀԿ-ի օգտին իրենց հավաքագրած ցուցակների մասին:


«Հայաստանի հանրապետության բոլոր մարզերը և Երևանի բոլոր տարածքները ընդգրկող թվով 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ մեզ մանրամասն պատմեցին իրենց հավաքագրած ցուցակների մասին: Եվ ընդհամենը 22 տնօրեններ հերքեցին ՀՀԿ-ի համար ցուցակների հավաքագրումը (մի մասը՝ գլխի ընկնելով, որ զանգողն իրականում Հանրապետականից չէ)», - աստված է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ փորձագետների հրապարակած հոդվածում:


Նախընտրական շրջանում ՀՀԿ գլխավոր քարոզիչ, վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարվեց այս հրապարակման վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանել՝ նշելով, որ խնդրին տեղյակ չէ: Հատկանշական է սակայն, որ մինչ քարոզարշավի սկիզբը վարչապետը կառավարության նիստին բոլոր գետատեսչություններին խստիվ հանձնարարեց զերծ մնալ որեւէ կուսակցության օգտին քարոզչություն իրականացնելուց կամ վարչական ռեսուրս գործածելուց: ՀՀԿ կենտրոնական շտաբի տարածած պատասխան հաղորդագրության մեջ նշվում է, որ ուսումնասիրել են ձայնագրությունների զգալի մասը, ու իրենց կարծիքով հիմք չկա «պնդելու, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի խախտում»:


Ի պատասխան այս պնդումներին, Դանիել Իոաննիսյանը հակադարձեց, որ տնօրենների մեծ մասը ձայնագրություններում հստակ նշում են, որ հավաքագրած ցուցակները տվել են որոշակի վարչական մարմինների կամ անձանց:


«Բացի այդ մենք զանգել ենք դպրոցի տնօրեններին աշխատանքային ժամերին եւ խոսել քաղաքային հեռախոսով: Նրանք գտնվել են իրենց աշխատասենյակում, և պատասխանել մեր հարցերին աշխատանքային ժամերին: Իսկ հավաքագրած ցուցակները եղել են նրանց ձեռքի տակ, քանի որ մեր հարցերին պատասխանում էին՝ ցուցակները ստուգելով», - ասաց նա:


Քննարկմանը մասնակից կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, հիշեցնելով Հունաստանի օրինակը, խոսեց կրթության համակարգի քաղաքականացվածության բացասական հետեւանքների մասին:


«Հունաստանի կոլապսի գլխավոր պատճառերից մեկը համարվում է դպրոցների ուսուցիչների կուսակցականացումը և կաշառքով աշխատանքի ընդունելը։ Հունաստանում այդ գործընթացը սկսվեց 1993-ին PASOK կուսակցության կողմից, սա ի վերջո հանգեցրեց տնտեսական փլուզման, նման նախադեպ ունենք մեր աչքի առաջ, բայց շարունակում ենք այդ ճանապարհով գնալ»,- Սերոբ Խաչատրյանը: Նրա խոսքով, այսօր ՀՀ կրթության ոլորտում այնպիսի մի իրավիճակ է ստեղծված, որ տնօրեններին չեն պարտադրում դառնալ ՀՀԿ-ական, այլն նրանք իրենց կամքով են գնում այդ քայլին:


«Նրանք գնում են այդ քայլին, քանի որ գիտեն, հակառակ պարագայում, իրենց դպրոցը կարող է տուժել: Եթե չմտնի այդ կուսակցության մեջ, օրինակ՝ չի կարող դպրոցի վերանորոգման հարց բարձրացնել: Սա բերում է մի վիճակի, որ ազատամիտ մարդիկ, լուրջ կարողություններ ունեցող մարդիկ այլեւս չեն ուզենալու տնօրեն դառնալ: Սա բերելու է տնօրենների որակական նվազմանը: Որքանո՞վ է ճիշտ երեխային ուղարկել մի դպրոց, որոնց տնօրենները մասսայաբար կուսակցական են: Այժմ մարդիկ նաեւ հետաքրքրվում են՝ գոնե այնպիսին լինի՝ շատ թունդ կուսակցական չլինի», - Սերոբ Խաչատրյանը:


Իրավական տեսանկյունից, թեպետ ըստ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի տեղի է ունեցել խախտում՝ ընտրողների ազատ կամքի վրա ազդեցության տեսնակյունից, սակայն խնդիրը բարդանում այնքանով, որ «Ընտրական օրենսգրքի» քարոզչության վերաբերյալ դրույթներում հստակ տերմին չկա, որ ցուցակագրումն արգելվում է:


«Միեւնույն ժամանակ թեպետ մանկավարժները քարոզչության համար արգելված սուբյեկտ չեն, բայց իրենց լիազորությունն իրականացնելիս նրանք չեն կարող զբաղվել քարոզչությամբ: Կարող են ասել, որ քարոզչություն չեն իրականացրել, այլ, ինչպես ՀՀԿ-ն է ասում՝ մոբիլիզացրել են իրենց ընտրազանգվածին: Բայց կա քրեական պատասխանատվություն ընտրողի կամքի վրա ազդելու համար», - ասաց բանախոսը՝ հավելելով, որ մանկավարժները, ունենալով ծնողական համայնքի հետ որոշակի հարաբերություններ, արդեն իսկ իրենց դիրքով կարող են ազդել ընտրողի ազատ կամքի վրա: «Ես այստեղ գտնում եմ քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ», - ասաց նա՝ հավելելով, որ օրենսդրությունում հստակություն չկա, թե ինչ պատիժ է հասնում քարոզչության ընթացքում խախտումների համար:


Հրապարակված փաստերի հիման վրա ԵԼՔ դաշինքն արդեն դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)՝ իշխող ՀՀԿ-ի քարոզարշավի կասեցման համար: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, մեկանաբանելով այդ դիմումը, նշել է, որ որեւէ հիմք ՀՀԿ-ի մասնակցությունն այս ընտրություններում չեղյալ համարելու համար չկան:


Այս հայտարարությունը Հերիքնազ Տիգրանյանը որակեց որպես ԿԸՀ-ի ազատ դիրքորոշման արտահայտման կանխում եւ դատարան դիմելու իրավունքի կաշկանդում: «Պետք չէր շտապել, դրա համար կան իրավասու մարմիններ: Չտրվեց հնարավորություն, որ իրավասու մարմինները տան այդ գնահատականը: Դավիթ Հարությունյանի՝ ժամանակից առաջ ընկնելն ուղղակի ցուցում էր ԿԸՀ-ին եւ դատարանին», - ասաց Տիգրանյանը:


Բանախոսները մեծ հույսեր չեն փայփայում, որ իրավապահ մարմինները կսկսեն լուրջ հետաքննություն, իսկ ԿԸՀ-ն դատարան կդիմի ՀՀԿ-ի մասնակցությունը չեղյալ համարելու համար:


«Մինչեւ օրս միայն ոստիկանությունից են հայտնել, որ ուսումնասիրում են այդ ձայնագրությունները: Մենք ուղղակի բացահայտել եւ փաստերով ներկայացրել ենք, որ տեղի է ունենում համակարգված վարչական ռեսուրսի չարաշահում: Այսպես նաեւ քաղաքական հարց է լուծվում, քանի որ իշխանությունները պլանավորում էին գոնե վիզուալ առումով տեղամասերում անցկացնել մաքուր ընտրություններ եւ ստանալ լեգիտիմություն շատ սուբյեկտներից: Կարծում եմ նրանց պլանը տապալվեց, եւ այժմ դժվար կլինի խոսել այն մասին, որ ընտրություններն անցկացվել են բաց եւ թափանցիկ», - եզրափակեց Դանիել Իոաննիսյանը:

Գագիկ Ծառուկյան & Կարեն Կարապետյան. Հստակ հաշվարկ, թե՞ պոպուլիզմ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel