24.11.2024
Մամուլի տեսություն. «Իգլա»-ի թիրախը եղել է անձամբ Սերժ Սարգսյանը
prev Նախորդ նորություն

Մեր թիմը գիտի ինչպես փոխել երկիրը. Կարեն Կարապետյան

Մեր թիմը գիտի ինչպես փոխել երկիրը: ՀՀԿ-ի բարեփոխումների ծրագիրը հավակնոտ է, համարձակ, պրագմատիկ, իրատեսական և մեր թիմն ունի կամք այն իրականացնելու համար: Այս մասին նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: 


«Յուրաքանչյուր ոլորտի համար ունենք մեր տեսլականը, թե ինչպես պետք է իրականացնենք բարեփոխումները: Ստեղծել ենք մի քանի հիմնադրամներ և կարծում ենք, որ առաջիկայում էլ դուք ականատես կլինեք մի շատ հետաքրքիր հիմնադրամի բացման, որը կոչվելու է Հայաստանի ներդրողների ակումբ. այն ստեղծելու են մեր հայրենակիցները»,-ասել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ այս պահին կառավարության օրակարգում կա 4 հիմնադրամի մասին ծրագիր ևս:


Վարչապետի խոսքով, մոտ օրերս կառավարության նիստում կքննարկվեն ազատ տնտեսական գոտու մասին փաստաթղթերը, ինչը նշանակում է, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Իրանի հետ սահմանին կձևավորվի ազատ տնտեսական գոտին: «Ես ցանկանում եմ, որ դուք համոզված լինեք, որ մեր թիմը ռեալ գիտի, թե ինչպես կարելի է երկիրը փոխել, մեր թիմը համոզված է, որ դա հնարավոր է անել: Այդ իսկ պատճառով, կխնդրեմ ծանոթանալ մեր ծրագրին և այն համեմատել մյուս քաղաքական ուժերի ծրագրերի հետ: Ես կարծում եմ, որ մեր ծրագիրն ամենաիրատեսական է»,- շեշտել է նա:


«Ապրիլի 2-ին համարձակ ձեր ընտրությունը կատարեք: Շատ եմ ցանկանում, որ կամաց-կամաց մեր քաղաքացիների մոտ արթնանա այն միտքը, որ իրականում կարող ենք երկիրը փոխել, դա հեշտ չի լինելու, ես ձեզ խոստանում եմ ’ քրտնաջան, ռեգուլյար աշխատանք, որի ընթացքում ձեր ակտիվ մասնակցությամբ միանշանակ գնալու ենք առաջ»,- հավելել է Կարեն Կարապետյանը: