Գրոհողներին կարելի է բաժանել երկու խմբի:
Խումբ Ա
Այն, որ մի զանգված տարվելու է Էջմիածին ադմինիստրատիվ լծակների շնորհիվ, պարզ է: Նման զանգված կար և հիտլերյան Գերմանիայում, և 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում, և Ստալինի ժամանակաշրջանում:
Այդ մարդկանց շարժառիթները պարզ են, կամ աշխատանք են կորցնելու, կոմպրամատներ կան նրանց վրա, կամ էլ ուղղակի համարում են, որ հրաման են կատարում:
Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են ժամանակներ, երբ պետք է իր համար որոշում կայացնի՝ մնում է մարդ, ու դրա համար պետք է քայլ կատարի, որի համար գին է վճարելու, կամ կորցնում է դեմքը, եթե իհարկե այն ունի:
Նշյալ խմբում գտնվող մարդիկ արդեն իսկ կորցրել են դեմքը: Քչերը կգտնվեն, որոնք պատրաստ են մարդ մնալ և դրա համար գին վճարել:
Այս խմբի դեպքում ամեն ինչ պարզ է ու հասկանալի:
Խումբ Բ
Այս խմբում մարդիկ են, որոնք ինքնաբուխ են գնալու Էջմիածին: Եթե ժամանակին Գերմանիայում, Օսմանյան Թուրքիայում, ստալինյան կայսրությունում կար գաղափարախոսություն և որոշ մարդիկ անկեղծորեն էին պրոպագանդայի ազդեցությաքն տակ գտնվում, հավատում, որ հայերը, հրեաները երկրի թշնամիներն են, կամ իրենց հարևանն ու հազար տարվա ընկերը ներքին թշնամի է, կամ թշնամի երկրի լրտես, ինչ-որ տեղ նրանց կարելի է հասկանալ, ոչ բոլորն ունեն անալիտիկ ու քննադատական մտածողություն: Սակայն, մեր դեպքում, գնալ Էջմիածին, քանդել հազարամյա եկեղեցին, որը Սփյուռքի հիմքն է, հանուն կուսակրոների կուսության անաղարտության, հերթական անգամ հավատալ Արցախն, Հայաստանի տարածի մի մասն զոհաբերած ու արդեն Սյունիքը զոհաբերման պատրաստ խելագարի ետևից, դա արդեն արդեն լրջագույն սոցիալական խնդիր է: Որևէ գաղափարախոսություն, բացի Հայաստանի կործոնումն, իշխող խունտան չունի:
Փաստորեն մեր սոցիումի մի հատված լրջագույն կոգնիտիվ ու արժեքային խափանման վիճակում է գտնվում:
«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյան