17.07.2025
Փաշինյանը չորս ժամ զբաղված էր մեր ինտելեկտի բռնաբարությամբ
prev Նախորդ նորություն

Սյունիքը այս պահին մեր ակտիվն է, որի համար գնում է աշխարհաքաղաքական պայքար

Աշխարհաքաղաքական տեսանկյունից Սյունիքը ունի երկու մեծագույն նշանակություն։ Առաջինը՝ Սյունիքով անցնող ռազմավարական նշանակության ճանապարհներն են, երկրորդը՝ բնական պաշարները։ Սյունիքը այս պահին մեր ակտիվն է, որի համար գնում է աշխարհաքաղաքական պայքար։


Եթե այժմ ընդունենք Փաշինյանի առաջարկած «կամ…, կամ…» տարբերակով զարգացումը, ապա կհայտնվենք Ադրբեջանի 1993 թվականի իրավիճակում, երբ երկիրը ֆրագմենտացված էր և, փաստացի, տապալված պետություն էր, քանի որ Ադրբեջանի ակտիվների համար ընթանում էր պայքար գերտերությունների միջև։ Երբ երկիրը դառնում է կռվի թատերաբեմ, անխուսափելիորեն կործանվում է։ Ադրբեջանը կարողացավ իր բարդագույն դիվանագիտության շնորհիվ դուրս գալ այդ կարգավիճակից։ Հիմա նույնը պետք է կարողանա անել Հայաստանը։


Հայաստանը պետք է զբաղվի աշխարհաքաղաքական ազդեցությունների ներդաշնակմամբ։ Անհրաժեշտ է լուծել ենթակառուցվածքային հանգույցի հարցը՝ և՛ Արևմուտք–Արևելք, և՛ Հյուսիս–Հարավ ուղղությամբ ճանապարհների կառուցմամբ։ Այս գործում շահագրգռված կլինեն բազմաթիվ երկրներ՝ մասնավորապես Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, Հնդկաստանը, Ամերիկան, Թուրքիան, Եվրամիությունը։ Սա բարդագույն խնդիր է, բայց ինչո՞ւ պիտի Ադրբեջանը 1994-ին կարողանար դա հաղթահարել, իսկ մենք՝ ոչ։


Գնալով թուրանական ճամապարհով և մտնելով թուրքական սխեմայի մեջ՝ Փաշինյանը Հայաստանի համար ոչինչ չի շահում։ Շահում է միայն իր իշխանության պահպանման հարցում, որովհետև թուրքական իշխանություններն, իհարկե, ամեն ինչ կանեն նման ապազգային և թույլ իշխանությանը պահելու համար, որպեսզի հետո «խաղաղ» կերպով իրականացնեն Հայաստանի թրքացման ծրագիրը։ Դրա արդյունքում Հայաստանից ոչինչ չի մնա:


Այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, մեծ մանիպուլյացիա է, որի միջոցով փորձում է համոզել ժողովրդին, թե իբր Հայաստանը գնում է խաղաղության ուղով։ Իրականում նա Հայաստանը տանում է դեպի այն վիճակը, երբ մեր երկիրը կդառնա գերտերությունների միջև ռազմադաշտ։ Իսկ դա կարող է ունենալ ամենաավերիչ հետևանքները։


Իրական խաղաղության ծրագիրը պետք է ներառի այն, ինչ մենք միշտ ենք ասել, և անգամ այս խաղաղության կոնցեպտը ներառել ենք 2021 թվականի մեր նախընտրական ծրագրի մեջ։


Իրականում այս բարդ իրավիճակից, որին մեզ հասցրել է ներկա իշխանությունը, ելք կա, թեև նրանք նեղացնում են այդ ելքի հնարավորությունները։ Մեր առաջարկածը իրական խաղաղության կառուցման կոնցեպտն է՝ երբ ստեղծում ես մոդել, որը բխում է և՛ Հայաստանի անվտանգային շահերից, և՛ գերտերությունների շահերից։ Փաշինյանը անգամ եթե ուզենա, չի կարող այս կոնցեպտը իրագործել, որովհետև բազմիցս անտեսել է մեզ առաջարկվող լավագույն լուծումները, այդ թվում՝ 2019 թվականին ներկայացված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագիրը:

Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյան 

Փաշինյանի հռետորաբանությունը վտանգավոր կերպով իջեցնում է ապագա զիջումների շեմը
Հաջորդ նորություն next
 Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով
16.07.2025
Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով