1.07.2025
Սկսել են գործել Հայաստան–Վրաստան ուղևորափոխադրումների նոր կանոնները
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում մի բան կա, որը պետք է շտապ ազգայնացնել, դա վարչապետի աթոռն է. Մամիջանյան

ՀՀ-ում մի բան կա, որը պետք է շտապ ազգայնացնել, դա վարչապետի աթոռն է: Այս մասին ԱԺ-ում ՀԷՑ-ի պետականացման նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:


Նա, ցույց տալով նիստերի դահլիճի այն հատվածը, որտեղ նստած են ՔՊ խմբակցության պատգամավորները, նշեց, որ դահլիճի այդ հատվածի հետ չի խոսելու, որովհետև՝ իմաստ չունի:


«Նրանք անգամ չեն հասկանում, որ իրենց փուռն են տալիս. ինքնապաշտպանական բնազդ, սթափ բանականություն, ամեն ինչն արդեն ստորադասվում է Փաշինյանի կամքին, բայց դա դեռ ոչինչ, ձեզ էլ կազատագրենք:


Մինչ օրս վերջին շրջանում էլեկտրաէներգիան թանկացել է 4 ու քանի դրամով, դրա մեջ ՀԷՑ-ի մասնաբաժինը զրո է: Այսինքն, այն, որ հիմա մենք բոլորս էլեկտրաէներգիայի համար վճարում ենք 4 ու քանի դրամ թանկ, դրա մեջ ՀԷՑ-ի մեղքը զրո է»,- ասաց նա:


 


 

Ամուսնացյալ քահանաները երբեք դուրս չեն գա Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ. Տեր Մովսես
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով