1.07.2025
ՀՀ-ում մի բան կա, որը պետք է շտապ ազգայնացնել, դա վարչապետի աթոռն է. Մամիջանյան
prev Նախորդ նորություն

Ամուսնացյալ քահանաները երբեք դուրս չեն գա Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ. Տեր Մովսես

Հայ Առաքելական Եկեղեցին Աստծո տունն է, որտեղ բոլոր ծառայողները՝ ամուսնացյալ թե կուսակրոն, միավորված են Քրիստոսի սիրով և ծառայում են Աստծո կամքին:


Փորձերը պառակտել Եկեղեցին, առանձնացնելով քահանաներին, հակասում են մեր հավատքի ոգուն: Եկեղեցու գլուխը Քրիստոսն է, և Նրա օծյալը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կանգնած է ծառայության մեջ Աստծո ընտրությամբ:


Եկել է ժամանակը վերջ տալու բոլոր պառակտող և մեր բոլորի հոգևոր ապրումները այլայլող խոսքերին ու քայլերին: Ժամանակի հրամայականն է՝ վերահաստատվել սիրո և միմյանց հանդեպ հոգատարության մեջ. «Թող մեր մեջ սեր լինի» (հմմտ. Հովհ. 13:34-35):


Հ.Գ. Աստծուն երբեք և ոչ ոք չի կարող խաբել:


Տեր Մովսես քահանա Սահակյան


 

Փաշինյանը ներկա է գտնվել ՊՊԾ կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով