1.07.2025
Հուլիսի 4-ին երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը
prev Նախորդ նորություն

Սկսել են գործել Հայաստան–Վրաստան ուղևորափոխադրումների նոր կանոնները

Ս.թ. հուլիսի 1-ից սկսած՝ Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումները կատարվում են էլեկտրոնային տարբերակով լրացված վերահսկողության փաստաթղթի առկայության դեպքում։


Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, 2025 թվականի հուլիսի 1-ից սկսած՝ համաձայն Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև «Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի, երկու երկրների միջև չկանոնակարգված ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն վերահսկողության փաստաթղթի (ուղևորների ցուցակ) առկայությամբ։


Փաստաթուղթը պետք է լրացվի էլեկտրոնային եղանակով, իսկ դրա տպագիր օրինակը պետք է գտնվի տրանսպորտային միջոցի վարորդի մոտ։


Վերահսկողության փաստաթղթի նմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ։


«Վերահսկողության փաստաթղթին առնչվող հարցերով կարող եք դիմել ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչություն՝ 010 511356 կամ 010 511343 հեռախոսահամարներով», - նշված է նախարարության հաղորդագրությունում։


 

ՀՀ-ում մի բան կա, որը պետք է շտապ ազգայնացնել, դա վարչապետի աթոռն է. Մամիջանյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով