20.06.2025
Վճարովի հասարակական աշխատանքների նոր ծրագիր՝ անապահով ընտանիքների համար
prev Նախորդ նորություն

Վաղարշապատն ու Խոյը միավորվում են մեկ համայնքի մեջ

Լուսանկարը` Վաղարշապատի համայնքապետարան
Լուսանկարը` Վաղարշապատի համայնքապետարան

Հայաստանի կառավարությունը շարունակում է համայնքների խոշորացման քաղաքականությունը։ Հունիսի 20-ին հաստատվեց Արմավիրի մարզում նոր համայնքային միավորման նախագիծը, որի շրջանակում Վաղարշապատն ու Խոյը կդառնան մեկ միասնական համայնք՝ 19 բնակավայրով։


Կառավարության ընդունած որոշմամբ՝ Արմավիրի մարզում ձևավորվում է նոր համայնքային փունջ՝ Վաղարշապատ և Խոյ համայնքների հիման վրա։ Միավորման արդյունքում մեկ վարչական միավորի կարգավիճակ կստանան այս երկու համայնքներն ու դրանց ենթակա 19 բնակավայրերը։


Կառավարությունը նշում է, որ այս փոփոխությունը միտված է ուժեղացնել տեղական ինքնակառավարման մարմինները, արդյունավետորեն տնօրինել ռեսուրսներն ու բարելավել համայնքային ծառայությունների որակը։


Նմանատիպ միավորումների գործընթացը մեկնարկել է 2016 թվականի փետրվարի 14-ից։ Այդ ընթացքում արդեն իրականացվել է 77 ծրագիր, որի արդյունքում նախկինում գործող 908 համայնքների փոխարեն այժմ գործում է 64 խոշորացված համայնք։ Սա համարվում է վարչատարածքային բարեփոխումների առանցքային բաղադրիչներից մեկը՝ նպատակ ունենալով ամրապնդել դեկտենտրալիզացիան և զարգացնել մարզերը։

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին