20.06.2025
Լուսանկարը` Վաղարշապատի համայնքապետարան
prev Նախորդ նորություն

Պետական աջակցություն գործատուներին՝ անապահով շահառուներին աշխատանքի ընդունելու դեպքում

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից

Կառավարությունը ներկայացրեց նոր ծրագիր, որի նպատակն է խթանել ծայրահեղ և չափավոր անապահով ընտանիքների աշխատունակ անդամների զբաղվածությունը։ Դրա շրջանակում պետությունը մասնակի կփոխհատուցի գործատուների ծախսերը՝ յուրաքանչյուր աշխատած օրվա դիմաց։


Հունիսի 20-ի Կառավարության նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ սոցիալական պաշտպանության նոր համակարգով անապահով ճանաչված անձանց տնտեսական ակտիվացման նպատակով գործատուները կարող են ստանալ աջակցություն՝ վերջիններիս աշխատանքով ապահովելու դիմաց։


Ծրագիրն ընդգրկում է այնպիսի ոլորտներ, որոնք մասնագիտական հմտություններ չեն պահանջում՝ սոցիալական սպասարկում, տարեցների խնամք, կանաչապատում, դպրոցներում տեխնիկական աշխատանքներ, գյուղատնտեսական և զբոսաշրջային ծառայություններ։


Մասնակցության իրավունք կունենան այն կազմակերպությունները, որոնք նշված ոլորտներում գործունեություն են ծավալում առնվազն երեք տարի և ունեն տարեկան նվազագույնը 10 աշխատակից։ Ծրագրի տևողությունը կլինի 3-ից 12 ամիս։ Պետությունը յուրաքանչյուր աշխատած օրվա համար գործատուին կփոխհատուցի 3500 դրամ՝ ամսական մինչև 73 000 դրամի չափով մեկ աշխատողի համար (21 աշխատանքային օր)։


Ժամակոչյանը նաև նշեց, որ ծրագիրն արտոնում է գործատուին վճարել ավելի բարձր աշխատավարձ՝ կախված աշխատանքների բնույթից։ Այս նախագիծը նպատակ ունի խթանել անապահովության սահմանում ունեցող քաղաքացիների զբաղվածությունը և միաժամանակ աջակցել համայնքային ու հանրօգուտ ոլորտների զարգացմանը։

Նիկոլ Փաշինյանի թրքաբոլշևիզմը. Էրդողանի հետ հանդիպման  օրակարգում  «միջանցքի» հարցն է
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին