20.06.2025
Լեհ պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
prev Նախորդ նորություն

Վճարովի հասարակական աշխատանքների նոր ծրագիր՝ անապահով ընտանիքների համար

Հայաստանի կառավարությունն հաստատել է ծրագիր, որի շրջանակում անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անդամները կկարողանան ներգրավվել վճարովի հասարակական աշխատանքներում։ Ծրագիրը միտված է և՛ աշխատանքի ապահովմանը, և՛ հանրօգուտ ոլորտների զարգացումին։


Կառավարության հունիսի 20-ի նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը նշեց, որ այս նախաձեռնությունը կծառայի որպես հնարավորություն աշխատանք գտնելու՝ առանց երկարաժամկետ փորձի կամ բարձր մասնագիտացման։


Պետությունը կաջակցի այն գործատուներին, որոնք պատրաստ են ներգրավել ծրագրի շահառուներին՝ տրամադրելով ամսական 73 000 դրամ՝ 21 աշխատանքային օրվա դիմաց։ Յուրաքանչյուր աշխատված օրվա համար շահառուները կստանան 3500 դրամ։


Ծրագիրը կգործի հետևյալ ոլորտներում՝



  1. քաղաքաշինություն և ենթակառուցվածքներ՝ դպրոցների, մանկապարտեզների, սոցիալական հաստատությունների, մայթերի, այգիների ու խաղահրապարակների բարեկարգում,

  2. սոցիալական և համայնքային ծառայություններ՝ միայնակ տարեցների և խնամքի կարիք ունեցող անձանց աջակցություն,

  3. գյուղատնտեսություն և անտառային տնտեսություն՝ մշակաբույսերի աճեցում, անտառապատում, ոռոգում,

  4. մշակույթ և զբոսաշրջություն՝ հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների և քայլարշավային արահետների մաքրում,

  5. կրթություն՝ ուսուցիչների օգնականների, տեխնիկական ու չմասնագիտացված աշխատանքներ։


Ծրագրին կարող են մասնակցել այն գործատուները, որոնք տվյալ ոլորտում գործունեություն են ծավալում առնվազն երեք տարի և ունեն նվազագույնը 10 աշխատող։ Ծրագրի տևողությունը կլինի 3-ից 12 ամիս՝ աշխատանքային պայմանագրի կնքմամբ։

Լուսանկարը` Վաղարշապատի համայնքապետարան
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին