Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք
Հունիսի 3-ին Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։
Արևմտյան Նեղոսի տենդը հիմնականում մոծակների միջոցով փոխանցվող տրանսմիսիվ վիրուսային հիվանդություն է: Մարդուց մարդուն վարակը չի փոխանցվում։ Այն ունի հստակ արտահայտված սեզոնայնություն՝ հունիսից մինչև հոկտեմբեր, պայմանավորված մոծակների բազմացման և տարածման համար բարենպաստ պայմաններով։
Վարակված մարդկանց շուրջ 80%-ի մոտ որևէ ախտանշան չի զարգանում: Կլինիկական ախտանշանները՝ գլխացավ, մկանացավ, ցան, հոդացավ, գլխապտույտ, իսկ ծանր դեպքերքում՝ մենինգիտ, էնցեֆալիտ, ինչպես նաև կենտրոնական կամ ծայրամասային նյարդային համակարգի ախտահարման նշաններ:
ՀՎԿԱԿ մասնագետները փոխանցողների շրջանում շարունակում են իրականացնել միջատաբանական հետազոտություններ: