6.06.2025
Ո՞վ կարող է լինել Հայաստանի հաջորդ վարչապետը
prev Նախորդ նորություն

Հարկ վճարելու նկատմամբ մեր վերաբերմունքը հիմնովին պետք է փոխվի. Փաշինյան

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 4-ին մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:


Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է բյուջետային փաստաթղթի բովանդակային եւ թվային ցուցանիշների մասին:


2024 թ. պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 579 մլրդ 200 մլն դրամ: 2024 թ. նոյեմբերին ՀՀ բոլոր ժամանակների գրանցված եւ աշխատավարձով ապահովված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է սահմանվել: Գրանցվել է 782.832 աշխատատեղ, որը 192.613-ով կամ 32 տոկոսով ավելի է 2018 թ. նոյեմբերի ցուցանիշից: Այս տարվա ապրիլին գրանցվել է աշխատավարձերով ապահովված նոր պատմական ռեկորդ՝ 783.547, որը 2018 թ. ապրիլի նկատմամբ ավելի է 242.119-ով կամ 44.7 տոկոսով: 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է 242.119 աշխատատեղ:


2018 թ. ապրիլին միջին աշխատավարձը եղել է 173.996 դրամ, 2025 թ. ապրիլին՝ 304.992 դրամ, միջին աշխատավարձի աճը կազմել է 130.000 դրամ կամ 75 տոկոս: Նույն ժամանակահատվածում հանրագումարային գնաճը կազմել է 25 տոկոս: Ըստ ՀՀ վարչապետի՝ այս թիվը վկայում է մարդկանց ավելի լավ ապրելու մասին:


2025 թ. ապրիլին ընդհանուր բոլոր աշխատողների գրանցված աշխատավարձերի համախառն ֆոնդը կազմել է 238 մլրդ 975 մլն դրամ, 2018 թ. ապրիլին՝ 94 մլրդ 206 մլն դրամ է եղել: Աճը եղել է 144 մլրդ դրամով կամ 153 տոկոսով: «Սա պետության եւ չպետության մասին է»,- արձանագրել է վարչապետն ու հավելել. «Բարձր աշխատավարձ հիմնականում՝ 80-90 տոկոսով ստանում են նրանք, ովքեր ստացել են մրցունակ կրթություն, ցածր աշխատավարձ՝ մոտավորապես 80-90 տոկոսով ստանում են նրանք, ովքեր չեն ստացել մրցունակ կրթություն»:


Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ հանրակրթական դպոցներում «լավ սովորեք, որ լավ ապրեք» ուղերձը պետք է հասցնել աշակերտներին: Այս համատեքստում, ըստ վարչապետի, պետք է ընդլայնել լավ ապրելու մասին մեր պատկերացումների շրջանակն ու ճշգրտել այն: ՀՀ վարչապետը մանրամասնել է իշխանությունների կողմից իրականացվող քայլերը՝ ուղղված երջանիկ քաղաքացի ունենալու գաղափարին:


«ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի հավաքական, բայց նաեւ մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեն է: Հարկ վճարելու նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է փոխվի, ֆունդամենտալ ձեւով պետք է փոխվի, որովհետեւ կա հարկ, կա պետություն, չկա հարկ, չկա պետություն: Կա հարկ, կա բարեկեցություն, չկա հարկ, չկա բարեկեցություն: Կա հարկ, կա երջանկություն, չկա հարկ, չկա երջանկություն: Կա հարկ, կա ազատություն, չկա հարկ, չկա ազատություն: Կա հարկ, կա անվտանգություն, չկա հարկ, չկա անվտանգություն: Կա հարկ, կա առողջություն, չկա հարկ, չկա առողջություն: Կա հարկ, կա կրթություն, չկա հարկ, չկա կրթություն>>,- արձանագրել է Նիկոլ Փաշինյանն ու հավելել, որ այս ցանկն անվերջ կարելի է շարունակել:


 

Գագիկ Ծառուկյանը Հայաստան է բերել «Աբու Դաբի Ներդրումային Գրուպ»-ը. հիմնադրամ է ստեղծվում
Հաջորդ նորություն next
 ԱՊՀ գագաթնաժողովը կկայանա Դուշանբեում հոկտեմբերի 10-ին
05.06.2025
ԱՊՀ գագաթնաժողովը կկայանա Դուշանբեում հոկտեմբերի 10-ին