6.06.2025
Հարկ վճարելու նկատմամբ մեր վերաբերմունքը հիմնովին պետք է փոխվի. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Գագիկ Ծառուկյանը Հայաստան է բերել «Աբու Դաբի Ներդրումային Գրուպ»-ը. հիմնադրամ է ստեղծվում

Արաբական Միացյալ Էմիրություններում հիմնադրված խոշոր ընկերությունը՝ «Աբու Դաբի Ներդրումային Գրուպ»-ը , հետաքրքրված է Հայաստանի ներդրումային հնարավորություններով։

Գագիկ Ծառուկյանի և Զայեդ Ռաշիդ Բեն Ավեիդհա գործընկերության արդյունքում ստեղծվում է ներդրումային հիմանդրամ: Այս համագործակցության նպատակի մասին հայտարարել է Գագիկ Ծառուկյանը.


"Իմ առաջնային նպատակը ներդրումների ներգրավումն է իմ հայրենիքում՝ ի նպաստ մեր երկրի տնտեսության զարգացման և քաղաքացիների բարեկեցության: Որպեսզի այս գործակցությունը նպաստի երկրի տնտեսական աճին: Մենք կներկայացնենք մեր հնարավորությունները, բոլոր պայմանները կքննարկվեն, թե ինչ պետք է անենք, ինչ պետք է արտահանենք, որտեղ ներդնենք: Վստահ եմ՝ կարճ ժամանակում աշխատանքները դրական արդյունքներ կգրանցեն",- ասել է նա։


Նախատեսվում է հեշտացնել բիզնես միջավայրի կոմունիկացիան, ստեղծել նոր աշխատատեղեր, Հայաստանը օտար ներդրողների համար հետաքրքիր դարձնել, և այս ուղղությամբ սա հստակ արված էքայլ է: 


"Պատրաստ ենք "Մուլտի Գրուպ" կոնցեռնի հետ ներդրումային ինքնավար հիմնադրամ ստեղծել, կապող օղակ դառնալ ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար: Ամեն ինչ անում ենք, որ այս նախաձեռնությունը հաջողություն գրանցի Հայաստանում ու աշխարհում: Սա Հայաստանի հետ նմանօրինակ առաջին հուշագիրն է",- հայտարարել է Զայեդ Ռաշիդ Բեն Ավեիդհան՝ նշելով, որ բոլոր հարցերը քննարկել են Գագիկ Ծառուկյանի հետ:


 

Սամվել Շահրամանյանը հարցաքննվում է Քննչական կոմիտեում
Հաջորդ նորություն next
 ԱՊՀ գագաթնաժողովը կկայանա Դուշանբեում հոկտեմբերի 10-ին
05.06.2025
ԱՊՀ գագաթնաժողովը կկայանա Դուշանբեում հոկտեմբերի 10-ին