6.06.2025
Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովները հանդիպել են
prev Նախորդ նորություն

Ո՞վ կարող է լինել Հայաստանի հաջորդ վարչապետը

Հայաստանում, եթե ազգային, պետական, ռազմական, քաղաքական կամ հասարակական գործիչը հայտ է ներկայացնում իշխանության գալու և զբաղեցնելու Հայաստանի վարչապետի պաշտոնը, ուրեմն, պետք է ականջին օղ անի և հստակ գիտակցի, որ Հայաստանի հաջորդ վարչապետը կարող է լինել միայն ու միայն այն մարդն, ում համար ոչ միայն ամենագերակա շահը Հայաստանի ազգային, պետական շահն է, ով ոչ միայն ապրում է ազգային, քրիստոնեական արժեհամակարգով, ով ոչ միայն ունի պետական կառավարման փորձ և երբեք կապ չի ունեցել պետական բյուջեն թալանելու, կոռուպցիայի, կաշառակերության հետ, այլ ամենակարևորը՝ այդ մարդը պետք է համապատասխանի Հայաստանում օրվա հրամայական դարձած չափորոշչին:


Այն է՝ Հայաստանի, Արցախի ու Հայ ժողովրդի դեմ թշնամի Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ժամանակ կամավոր (ոչ թե ծանուցագրով) մեկնել է Արցախի առաջնագիծ՝ իր կյանքը գիտակցաբար դնելով Հայոց Հայրենիքի և Հայ ժողովրդի պաշտպանության զոհասեղանին և անձամբ մասնակցել է պատերազմին։ Եվ միայն այդ չափորոշչին համապատասխան մարդը կարող է լինել Հայաստանի հաջորդ վարչապետը, ասել է թե՝ Հայաստանի հաջորդ ղեկավարը։

Հայաստանի վարչապետի հաջորդ թեկնածուն, որի կենսագրությունը չի համընկնում վերոնշյալ չափորոշչի հետ, անգամ թող չմտածի Հայաստանում հաջորդ վարչապետ դառնալու մասին (բացառվում է, որ Հայոց Հայրենիքի և Հայ ժողովրդի պաշտպանությունից փախած մարդը հավակնի Հայաստանի հաջորդ վարչապետի պաշտոնին)։

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյան

Հարկ վճարելու նկատմամբ մեր վերաբերմունքը հիմնովին պետք է փոխվի. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 ԱՊՀ գագաթնաժողովը կկայանա Դուշանբեում հոկտեմբերի 10-ին
05.06.2025
ԱՊՀ գագաթնաժողովը կկայանա Դուշանբեում հոկտեմբերի 10-ին