19.05.2025
Զրոյական գիտելիքներով մարդիկ խոսում են բանակի զարգացման մասին
prev Նախորդ նորություն

Բաքուն պահանջում է ռուսական բազայի դուրսբերումը ՀՀ-ից որպես խաղաղ պայման. պատգամավոր

Լուսանկարը` parliament.am
Լուսանկարը` parliament.am

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի առանցքային դեմքերից մեկը` Հաջիևը, անդրադառնալով ՀՀ-ի հետ բանակցային գործընթացին, նշել է, որ տարածաշրջանում արտաքին ուժերի ռազմական ներկայության անհրաժեշտություն այլևս չկա, որովհետև նրանք թեմային ներգրավվում են իրենց շահերն առաջ մղելու համար: 


Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։


«Ադրբեջանը հերթական նախապայմանն է առաջ քաշում, որը վերաբերվում է ՀՀ տարածքում այլ երկրի ռազմական ներկայությանը մերժմանը:


Պարզ ասած, Բաքվում համարում են, որ խաղաղության հասնելու նախապայմաններից մեկը ՀՀ-ից ռուսական ռազմակայանի դուրս բերումն է, ինչն, ի դեպ, այս իշխանության համար ոչ միայն խնդիր չէ, այլ չի բացառվում, որ հանրայնացումից առաջ նախապես դիրքորոշումների ներդաշնակեցում է եղել:


Ադրբեջանն ու Թուրքիան աստիճանաբար վերաձևակերպում են իրենց ռեգիոնալ դերը, որտեղ Հայաստանին վերապահված է բացառապես կցորդի կարգավիճակ»,-գրել է նա։


Հայաստանում ռուսական 102-րդ ռազմական բազան տեղակայված է Գյումրի քաղաքում: Այն հիմնվել է 1995 թվականին՝ նախկին խորհրդային 127-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիման վրա: Ռազմակայանը գործում է համաձայն 1995 թվականին ստորագրված և 2010 թվականին վերանայված պայմանագրի, որը երկարաձգվել է մինչև 2044 թվականը:


Բազայում տեղակայված են մոտ 3000-5000 զինծառայողներ, ինչպես նաև տանկեր, զրահամեքենաներ, հրետանի և ՀՕՊ համակարգեր: Բազայի հիմնական նպատակն է ապահովել Հայաստանի անվտանգությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում: Բացի Գյումրիից, ռուսական ռազմական ներկայություն կա նաև Երևանում՝ «Էրեբունի» օդանավակայանում, որտեղ տեղակայված են ռազմական ուղղաթիռներ և ինքնաթիռներ:

 Լուսանկարը` mediamax.am
19.05.2025
Բաքվի նախապայմանները չեն խոչընդոտի խաղաղության պայմանագրին. Ալեն Սիմոնյան