12.08.2025
Եղանակը Հայաստանում մայիսի 6-ին. անձրև և ամպրոպ
prev Նախորդ նորություն

Հայ-վրացական սահմանի Գոգավան-Գուգութի անցակետում դադարեցված է բեռնատարների մուտքն և ելքը

Հայ-վրացական սահմանի՝ Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը, հայտնում են ՊԵԿ-ից։


«Մասնավորապես, վրացական կողմի մալուխի վնասման հետևանքով խափանվել է ինտերնետային կապն այդ տարածքում, ինչի պատճառով որոշ ժամանակով չի գործի անցակետը:


Կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է զերծ մնալ Գոգավան-Գուգութի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկության կազմակերպումից՝ մինչև ինտերնետային կապի վերականգնումը»,-ասվում է հաղորդագրության մեջ։