6.05.2025
Քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը
prev Նախորդ նորություն

Քաթարում քննարկվել է Հայաստան-Քաթար զբոսաշրջային համագործակցության զարգացումը

Մայիսի 4-ին Քաթարի առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։


Պատվիրակությանն ընդունել է պալատի անդամ և զբոսաշրջության կոմիտեի նախագահ շեյխ Համադ բին Ահմեդ Ալ Թանին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Քաթարում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ Տիգրան Գևորգյանը։


Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում հայ-քաթարական համագործակցության խորացման ուղիները, ներդրումային հնարավորությունները և Հայաստանում Քաթարի ներդրումների խթանման մեխանիզմները։


Տիկին Գևորգյանը կարևորել է երկկողմ համագործակցության զարգացումը, ներկայացրել Հայաստանի զբոսաշրջային ներուժը և հրավիրել գործարարներին այցելել Հայաստան՝ ներդրումային հնարավորություններին ծանոթանալու և մասնակցելու նոյեմբերին Երևանում կայանալիք Զբոսաշրջային ցուցահանդեսին։

Հրկիզել են «Մայր Հայաստան» խմբակցության անդամի մեքենան
Հաջորդ նորություն next
 Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին
06.05.2025
Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին