17.06.2025
Լուսանկարը՝ aysor.am
prev Նախորդ նորություն

ՄԻՊ գրասենյակը պաշտոնատար անձանց էթիկայի հարցերով չի զբաղվում. ՄԻՊ

Կառավարության նիստին էի մասնակցում, այդ պատճառով չեմ կարողացել ծանոթանալ տեղեկատվությանը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքին, ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։


Նա նշեց, որ հետագա քայլերի՝ քրեական վարույթ հարուցելու մասով իրենք պատասխանատու չեն. «Երբ վերադառնամ գրասենյակ, կհասկանամ, թե մեր գործառույթների շրջանակներում ինչ անելիքներ կան»։


Ինչ վերաբերում է նախօրեին Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի հնչեցրած հայհոյանքներին՝ Մանասյանը նշեց, որ ամենակարևոր օղակներից է համարում պաշտոնյաների էթիկայի և նրանց բարեվարքության ինստիտուտը.


«Չեմ ասի, որ դա ՀՀ-ում գոյություն չունի, միանշանակ կան կառույցներ, որոնք զբաղվում են այս հարցերով։ Ըստ էության՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը չէ, որ զբաղվում է պաշտոնատար անձանց էթիկային վերաբերող հարցերով։ Համարում եմ, որ այդ ինստիտուտը ՀՀ-ում բավարար չափով կայացած չէ։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր նման դեպքով էթիկայի հարցը քննարկման առարկա պետք է դառնա»։


ՄԻՊ-ը պնդեց, որ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության մասով բազմաթիվ խնդիրներ կան.«Դրանք վերաբերում են տարբեր ոլորտների, խնդիրների ու դրանք պետք է լուծումներ ստանան»։


 

Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Նեպալի նախագահին
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին