18.06.2025
ՄԻՊ գրասենյակը պաշտոնատար անձանց էթիկայի հարցերով չի զբաղվում. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Նեպալի նախագահին

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը (նստավայրը՝ Նյու Դելի) իր հավատարմագրերն է հանձնել Նեպալի նախագահ Ռամչանդրա Պաուդելին։ Նեպալում ՀՀ դեսպանը հանդես է եկել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ակտիվացմանն ուղղված ջանքերի ներդրման պատրաստակամությամբ: Այս մասին տեղեկացնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից:


Առանձնազրույցի ընթացքում Նեպալի նախագահը հաջողություններ է մաղթել ՀՀ դեսպանին, ով իր հերթին անդրադարձել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հաթակներում փոխշահավետ գործակցությանն ու հետագա նախաձեռնությունների իրականացմանը: Հանդիպմանը ներկա են եղել Նեպալի ԱԳ նախարարը, նախագահի միջազգային հարաբերությունների խորհրդականը, բանակի գլխավոր շտաբի պետը, ԱԳՆ քարտուղարը (նախարարի առաջին տեղակալ), նախագահի աշխատակազմի քարտուղարը և այլ պաշտոնատարներ:


Նախորդ օրը դեսպան Վ. Աֆյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Նեպալի ԱԳՆ արարողակարգի գլխավոր վարչության պետին:


Վ. Աֆյանն այցելել է նաև Նեպալում ՀՀ պատվավոր հյուպատոսության տարածք, ծանոթացել համապատասխան գործունեության ծավալման հնարավորություններին:

Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից. ԿԳՄՍՆ
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին