30.04.2025
Բռնnւթյnւնը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է. Երևանի քաղաքապետարան
prev Նախորդ նորություն

Նոր Նորքի թաղապետը պետք է արժանանա քրեական պատասխանատվության. «ՀայաՔվե»

Լուսանկարը՝ aysor.am
Լուսանկարը՝ aysor.am

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է ս.թ. ապրիլի 30-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանի և նրա աշխատակազմի կողմից քաղաքացի Արթուր Չախոյանին դաժանաբար ծեծի ենթարկելու միջադեպը:


«Սա աննախադեպ երևույթ է և ոտնահարում է ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքներն ու արժանապատվությունը: Հարկ է նշել նաև, որ ավելի վաղ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը պաշտոնյային ոչ վայել հայհոյախառն բառամթերքով վիրավորել էր Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին և քաղաքացի Արթուր Չախոյանին, որից հետո բացահայտ ասել էր, թե չի զղջում իր կատարած արարքի համար:


Թեմայի շուրջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պաշտպանել է իր ենթակայի անհավասարակշիռ կեցվածքը` այն պայմանավորելով նյարդային համակարգի բռնկումներով:


Անպատժելիության մթնոլորտը և դրա փաստացի խրախուսումը վերածվել են իշխող վարչախմբի հանրային վերահսկողության և կառավարման բիրտ գործիքակազմի, որն անընդունելի է և տեղ չունի քաղաքակիրթ և ժողովրդավար հասարակություններում:


Մեկ անգամ ևս դատապարտելով սույն միջադեպը՝ կոչ ենք անում իրավապահ մարմիններին շուտափույթ քայլեր ձեռնարկել, համարժեք արձագանք և պատշաճ քրեաիրավական գնահատական տալ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի գործողություններին:


Իր հերթին, «Հանրապետություն» կուսակցությունը և նրա կոալիցիոն գործընկեր, Երևանի ՔՊ-ական քաղաքապետ Տիգրան Ավինյանը պետք է քաղաքական պատասխանատվություն կրեն այս քրեական միջադեպի համար` դրանից բխող անխուսափելի հետևանքներով», - նշված է հայտարարությունում:

ՄԻՊ գրասենյակը պաշտոնատար անձանց էթիկայի հարցերով չի զբաղվում. ՄԻՊ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով