26.11.2024
Վիգեն Սարգսյան. ՀՀ-ն կարող էր դառնալ ՌԴ և ՆԱՏՕ-ի երկխոսության հարթակ
prev Նախորդ նորություն

Թուրքիան չի բացի սահմանը ՀՀ հետ Ղարաբաղի պատճառով

Թուրքիան ցանկանում է լավ հարաբերություններ բոլոր հարևանների հետ, բայց մինչև Հայաստանը չազատագրի ադրբեջանական տարածքները Թուրքիան չի բացի սահմանը Հայաստանի հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Ախմետ Արսլանը:


«Ցավոք, Հայաստանի պատճառով Թուրքիան փակել է իր սահմանը, բայց մենք դա չենք ուզում: Մենք ցանկանում ենք առևտուր անել ու զարգացնել մեր հարաբերությունները բոլոր հարևանների հետ: Մենք միշտ առաջարկել ենք բացել սահմանը ադրբեջանական տարածքների ազատագրման պայմանով, նաև առաջարկել ենք, որ Հայաստանը դուրս գա շրջափակումից և օգտագործել Թուրքիան որպես տրանզիտ դեպի Եվրոպա», - թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ ասել է նա: 


Նախարարի խոսքով` Թուրքիան աշխատում է արևելյան Կարսի տրանզիտային պոտենցիալն հզորացնելու ուղղությամբ: .