16.04.2025
Ոչ թե էֆեկտ, այլ դեֆեկտ․ ի՞նչն է կասկածելի Փաշինյանի ներկայացրած թվերում
prev Նախորդ նորություն

Ձեր 7 տարիների արվածը դաջված է ձեր ճակատին` կապիտուլյանտի և ուրացողի տեսքով

Օրուգիշեր սահմանագծին «ամրոցներ» կառուցողներն Ադրբեջանի` արդեն 3 շաբաթ, միևնույն ժամերին, գրեթե նույն ուղղություններով արձակված կրակահերթերը համարում են ադրբեջանական բանակի կարգապահության խնդիր:


Իհարկե, սա որպես տարբերակ են առաջ քաշում` չբացառելով սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին ահաբեկելու վարկածը:


Ու՞մ են պետք կամ դուք ու՞մ եք պետք ձեր ինժեներական կառույցներով ու խրոխտ դեմքերով, երբ Ադրբեջանը ճնշումների ու ահաբեկման քաղաքականության շրջանակներում նույնիսկ սահմանամերձ բնակավայրի վրա է կրակում, տան ապակի կամ մշակույթի տուն խոցում, իսկ դուք դեռ վարեփոխման կամ աշխատանքի իմիտացիա եք անում` ամենշաբաթյա կտրվածքով բանակի հրապարակային հրահանգելով «չկրակել», «չարձագանքել»:


Ձեր 7 տարիների արվածը դաջված է ձեր ճակատին` կապիտուլյանտի և ուրացողի տեսքով, իսկ ձեր վարքն ու պահվածքը հատուկ է շարքային դասալիքին:


«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան


 


 

Առաջիկա հայաստանյան զարգացումները կարծես թե նոր կարևոր սիմվոլ ունեն՝ էշը
Հաջորդ նորություն next