26.11.2024
Իրանի գերագույն առաջնորդն ընտրությունների նախաշեմին «մեղադրել» է Ռոհանիին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանից փախած լրագրողը քաղաքական ապաստան է ստացել Շվեյցարիայում

Ադրբեջանական «Հայելի» թերթի տեսաբան եւ քաղաքական վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովը Շվեյցարիայում քաղաքական փախստականի կարգավիճակ է ստացել: Այս մասին Turan գործակալությանը հայտնել է Միրկադիրովն ինքը:


Լրագրողն Ադրբեջանում դատապարտվել է հօգուտ Հայաստանի լրտեսության մեղադրանքով:


Հայկական հատուկ ծառայությունների հետ նրա գաղտնի համագործակցությունն իբր թե տեղի է ունեցել իրավապաշտպան Լեյլա Յունուսի միջոցով: Սակայն դատարանն այդպես էլ չկարողացավ ապացուցել ո՛չ Լեյլա Յունսուսի, ո՛չ նրա ամուսնու՝ Արիֆի, ինչպես նաեւ ո՛չ Միրկադիրովի մեղքը: