15.04.2025
Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի հարցեր
prev Նախորդ նորություն

ԱՄՆ դեսպանատունը ՀՀ-ում սահմանում է նոր կանոններ ոչ ներգաղթային վիզաների դիմորդների համար

Լուսանկարը` profliqa.blogspot.com
Լուսանկարը` profliqa.blogspot.com

2025 թվականի ապրիլի 21-ից Հայաստանում ամերիկյան ոչ ներգաղթային վիզաների դիմորդները պետք է հաստատեն DS-160 ձևի լրացումը նշանակված հարցազրույցից առնվազն երկու օր առաջ, հայտնում է ԱՄՆ դեսպանատունը Երևանում։


ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում հայտարարել է ոչ ներգաղթային վիզաների դիմորդների համար նոր պահանջների ներդրման մասին։ Հրապարակված հաղորդագրության համաձայն, սկսած 2025 թվականի ապրիլի 21-ից, բոլոր դիմորդները պետք է ավարտեն DS-160 դիմումի ներկայացման գործընթացը (սեղմեն "Sign and Submit" կոճակները) պլանավորված հարցազրույցից առնվազն 48 ժամ առաջ։


Դիվանագիտական ներկայացուցչությունն առանձնահատուկ շեշտում է, որ հարցազրույցին անհրաժեշտ է ներկայանալ այն DS-160 դիմումի համարով, որն օգտագործվել է հարցազրույցի ամսաթիվ պատվիրելիս։ Այս կանոնները չպահպանելու դեպքում հարցազրույցը կչեղարկվի, և դիմորդը ստիպված կլինի նորից գրանցվել վիզայի հարցազրույցի համար։


Իր ծանուցման մեջ դեսպանատունը նաև ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ նոր կանոններից որևէ բացառություն չի արվելու։ 


Հարկ է նշել, որ DS-160 ձևը ստանդարտ էլեկտրոնային հարցաթերթիկ է, որը պետք է լրացնեն ԱՄՆ ոչ ներգաղթային վիզաների բոլոր դիմորդները՝ անկախ վիզայի կատեգորիայից և դիմումի ներկայացման երկրից։


 

Լուսանկարը` mineconomy.am
Հաջորդ նորություն next