12.04.2025
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա
prev Նախորդ նորություն

Ռուբեն Ռուբինյանն Անթալիայում հանդիպել է Սերդար Քըլըչի հետ

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱԺ փոխնախագահ, Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը՝ կից հրապարակելով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ հանդիպման լուսանկարը:


VERELQ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱԳ նախարարից բացի Անթալիա է մեկնել նաև Ռուբեն Ռուբինյանը:


Հիշեցնենք, Անթալիայում մեկնարկել է Անթալիայի դիվանագիտական ֆորումը, որին մասնակցելու համար Թուրքիա են մեկնել տարբեր երկրների պաշտոնյաներ։