26.11.2024
The New Yorker-ը` Ադրբեջանում Թրամփի վատագույն գործարքի մասին
prev Նախորդ նորություն

Փորձագետներն Իրանի դերակատարման մասին Սիրիայում

ՌԴ–ն վերջին շրջանում բազմաթիվ անգամ ընդգծել է Իրանի դերը սիրիական հակամարտության կարգավորման հարցում։


Իրանում ՌԴ–ին նախկին դեսպան, փորձագետ Ալեքսանդր Մարյասովը հայտարարել է, որ Դամասկոսի ու Թեհրանի միջև բարեկամական կապերը հաստատվել են սիրիական ներքաղաքական այսօրվա ճգնաժամից շատ ավելի վաղ, փոխանցում է rbc.ru–ը։


Նա նշել է, որ Իրանը զգալի ֆինանսական միջոցներ է ներդրել սիրիական արդյունաբերության և տրանսպորտային ենթակառուցվածքների մեջ`տրամադրել Դամասկոսին խոշոր վարկեր։ Ըստ նրա, Իրանը նպաստել է նաև սիրիական ազգային պաշտպանական ուժերի կայացմանը, որոնց թիվն այսօր հասնում է
100 հազարի։


Փրիստոնյան համալսարանի գիտաշխատակից Սեյեդ Հոսեյն Մուսավիանը հայտարարել է, որ Սիրիայում ռազմական գործողություններին իրանական մասնակցությունը պայմանավորված է ծայրահեղականների դեմ պայքարով։


Ըստ նրա, Թեհրանը հետաքրքրված է Սիրիայի տաչածքային ամբողջականության և պետական ինստիտուտների պահպանությամբ, որպեսզի այնտեղ չստեղծվեն իրանական շահերին հարվածող «պլատֆորմներ»։