26.11.2024
Փորձագետներն Իրանի դերակատարման մասին Սիրիայում
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Ադրբեջանի տարածքով տարանցելու են մեծ քանակությամբ նավթ

Մոտակա 50 տարվա ընթացքում Ադրբեջանն ապահոված է լինելու նավթով ու էներգետիկ սով երկրին չի սպառնում։ Այդ մասին Echo.az–ի հետ զրույցում հայտարարել է Նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանը։


Ըստ նրա, մոտակա 20 տարվա ընթացքում Ադրբեջանը նավթ չի ներկրելու։ Ներքին սպառման ծավալները չեն մեծանալու և մոտակա 20-30 տարվա ընթացքում նավթն ու գազն Ադրբեջանում չեն սպառվի։


Փորձագետի խոսքով, ոչ ոք չգիտի, թե հիսուն տարուց նավթն ինչ գին կունենա և ինչ տեխնոլոգիաներ են կիրառվելու։
Նա նշել է, որ ապագայում Ադրբեջանի տարածքով տարանցելու են մեծ քանակությամբ նավթ ու Բաքու–Թբիլիսի–Ջեյհանի պես նավթամուղեր շատ են լինելու։ Դա նշանակում է, որ մինչև 2050-2060թթ.–ը Ադրբեջանը չի ունենալու էներգակիրներ ներկրելու կարիք։



Նա նշել է, որ Ադրբեջանի գազային ծավալները կվարարեն դեռևս 100 տարի`գազի ծավալները կազմում են 2.5 տրիլիո խմ։ Նա հավելել է, որ ապագայում սկսվելու են շահագործվել Շահ դենիզ, Ումիդ, Բաբեկ, Աբշերոն, Զարաֆ–Մաշալ, Նախիջևան հանքավայրերը։